ԱՄՆ Միչիգան նահանգի Ուոթերֆորդ-Թաունշիփ քաղաքի միջազգային օդանավակայանում ուրբաթ մասնավոր ինքնաթիռ է կործանվել: Զոհվել են օդանավում գտնված բոլոր 4 մարդիկ՝ օդաչուն և 3 ուղևորները: Այս մասին հայտնում ITAR-TASS-ը:
Օդանավակայանի ներկայացուցիչ Դայվ Վանդերվինի խոսքով՝ Cessna 172 մակնիշի օդանավի մոտ թռիչքի ժամանակ խնդիրներ են առաջացել, օդաչուն արտակարգ վայրէջք է խնդրել: Այդ ժամանակ ինքնաթիռը 30 մետր բարձրության վրա է եղել, որից հետո վայր է ընկել:
Զոհերից մեկը տղամարդ է, երեքը՝ կանայք: Նրանց ինքնությունը դեռևս չի պարզվել:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:












































