Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն արդեն կողմնորոշվել է՝ որ դիրքերը պետք է համալրի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին գրում է AS-ը։
Ֆրանսիացին «Արքայական ակումբ»-ի ղեկավարությանը տեղեկացրել է, որ իրեն հարկավոր է ձախ պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող։
Կիսապաշտպանության գծում Զիդանը շատ է ցանկանում տեսնել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Հարձակվողներից Զիդանի թիրախում է «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին։
Զիդանն ուշադրության կենտրոնում է պահում նաև «Վոլֆսբուրգ»-ի ձախ պաշտպան Քրիստիան Ռոդրիգեսին։








































