Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարար, փոխվարչապետ Դիմիտրի Կումսիշվիլին լրատվամիջոցի վրացական բյուրոյի հետ զրույցում անդրադարձել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու (ԲԹԿ) շահագործման հանձնման խնդրին:
«Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Ադրբեջանի տրանսպորտային ոլորտի պաշտոնատար անձանց ու մասնագետների հետ հանդիպում:
Կարելի է ասել, որ Վրաստանն ու Ադրբեջանը կատարել են ԲԹԿ-ի նախագծով իրենց պարտավորությունները: Թուրքական կողմը պետք է բոլոր աշխատանքները կատարի ժամանակին, որպեսզի մենք իմանանք բացման իրական ժամկետը: Երկաթուղու ժամանակին շահագործումը կախված է Թուրքիայից»:









































