ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտնած տեսակետին, որ ապրիլյան իրադարձությունները պատերազմ չէին, այլ դիվերսիոն գործողություն, նշեց. «Ես, իհարկե, հարգանքով եմ մոտենում Ս. Բաբայանին, նրա անցած ճանապարհը և վաստակը պետք է գնահատել, բայց գնահատականներ կարող է ամեն մեկն իր ձևով տալ, ես կարծում եմ, որ սա դիվերսիոն գործողություն չէր, սա լայնամասշտաբ հարձակում էր, բլից կրիգ էր:
Անդրադառնալով հարցին՝, թե արդյո՞ք Սամվել Բաբայանին հնարավո՞ր է ՊԲ-ում որևէ դերակատարություն, որևէ պաշտոն վստահվի, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ Սամվել Բաբայանի կարևորությունը, նրա փորձը օգտագործելու անհրաժեշտությունը: Պարտադիր չէ, որ ինչ-որ պաշտոն ունենաս: Այսօր Կոմանդոսը որտեղ էլ լինի, օգտակար է, ուզում եք իրեն պաշտոն տվեք, ուզում եք մի տվեք, այդ մարդու ցանկացած հայտարարությունը մեր պաշտպանությանն օգուտ է»:
Ա. Ռուստամյանը չի բացառում, որ Ս. Բաբայանի վերադարձը նաև քաղքական ենթատեքստեր ունի, քանի որ առաջիկայում ընտրություններ են:
Մանրամասները՝ տեսանյութում:









































