ԱԺ-ում այսօր շարունակվում է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2014թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» քննարկումը:
«Մենք անընդհատ Կառավարությունից լսում ենք, որ կոռուպցիայի դեմ պիտի պայքարի, իբր պայքարում է, հիմա կոռուպցիայի դեմ պայքարելու արդյունքո՞ւմ է որ դուք բերում եք նման որոշում, որը փաստորեն նախատեսում է նաև երկրորդ հարթություն:
Պետության համար ուրիշ կարգ է սահմանվում, որը բերելու է միլիոնավոր միլիարդավոր չարաշահումների:
Վարչապետը այնտեղ, որտեղ հիմա դուք կանգնած եք, քանի անգամ ասել է՝ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ստացվում է, որ հենց վարչապետն այդ ամբիոնից իջնում է, դուք լրիվ հակառակն եք ուզում անել: Չէ որ կոռուպցիայի դեմ պայքարող իշխանության համար մեկ հարթակ պիտի լինի, տնտեսական բեմ չպիտի լինի: Դուք տնտեսական բեմ եք ստեղծում կամ բեմիկ: Մի՞թե սա ճիշտ է»,- նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































