«Ուդինեզե»-ի 35-ամյա հարձակվող Անտոնիո Դի Նատալեն հայտնել է կարիերան ավարտելու իր ծրագրերի մասին:
«Հաճելի է, որ լրատվամիջոցներում զանազան լուրեր են շրջանառվում իմ` այլ ակումբ տեղափոխության մասին:
Սակայն չեմ կարծում, որ «Միլան»-ը հետաքրքրված կլինի 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Սակայն անգամ եթե «ռոսսոներիներ»-ի ղեկավարները ցանկանան տեսնել ինձ ակումբում, միևնույնն է, ցանկանում եմ ասել, որ իմ սրտում միայն մեկ ակումբ կա` «Ուդինեզե»-ն»,- ասել է Դի Նատալեն:







































