«Արմավիա»-ի աշխատակիցներն այսօր դարձյալ ընկերության գրասենյակի դիմացն եղել՝ իրենց նախկին գործատուից պահանջելով մարել աշխատավարձերի պարտքերը:
Աշխատակիցներից ոմանց հրավիրվել են ներս և, ըստ հանդիպման մասնակցածների, ընկերության ղեկավարությունից իրենց նույն պատասխանն էին տվել, ինչ նախկինում. «Ինչ որ բան կվաճառվի, փողերը կտանք»:
Ի դեպ, նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ընկերությունից այս պատասխանն են տալիս իրեց նախկին աշխատակիցներին:
Ավելին, «Արմավիա»-ն դեռևս անցյալ շաբաթ խոստացել էր մարել պարտքերը, նշելով, որ իրենց պարտք ունեցող «Ավիա-Սերվիս» ընկերությունը վճարելու է պարտքը և այդ գումարն իրենք ուղղելու են աշխատավարձերի մարմանը: Բայց, ինչպես այսօր հավաստիացրեցին բողոքի մասնակիցները, իրենց ոչինչ չեն վճարել:
«Գուցե 1-2 հոգու որոշ գումար տվել են, բայց հիմնական մասը ոչինչ չի ստացել»,-նշել է զրուցակիցը:
Նշենք, որ բողոքի հերթական ակցիային մասնակցել են հիմնականում թռիչքային անձնակազմի, անդամները՝ օդաչուները, բորտինժեներները և ուղեկցորդները, որոնց աշխատավարձերը ավելի բարձր են մյուս աշխատակիցների համեմատ, ուստի և «Արմավիա»-ն այս մասնագետներին ամենից շատ է պարտք:
Չբավարարվելով ընկերությունում իրենց տրված պատասխանով, բողոքի մասնակիցներն ուղևորվել են դեպի ՀՀ կառավարության շենք՝ գործադրից պահանջելով միջամտել ստեղծված խնդրին լուծում տալու համար:










































