Լեհաստանի հարավարևմտյան Վրոցլավ քաղաքում տրամվայների բախման հետևանքով տուժել է 25 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Սենկևիչի և Պյաստովսկու փողոցների խաչմերուկում:
Տրամվայներից մեկն անսպասելիորեն փոխել է իր երթուղին: Ուղիղ գնալու փոխարեն վարորդը ձախ է թեքվել և բախվել հանդիպակաց ընթացող տրամվայի ճակատային հատվածին:
Վթարի հետևանքով 25 մարդ է տուժել, որոնք հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներից մեկի մոտ ողնաշարի վնասվածք է ախտորոշվել: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Նախնական տվյալներով՝ վթարի հնարավոր պատճառը տեխնիկական անսարքությունն է:









































