Մաքսիմ Գալկինը ծննդյան օրը անցկացրել է տանը՝ գյուղում: Նրա ծննդյան օրը հրավիրված են եղել միայն Գալկինի մտերիմները՝ Եվգենի Միրոնովը, Ալեքսանդր Բույնովը՝ կնոջ հետ, Դիմա Բիլանը, Նիկոլայ Բասկովն ու այլք: Այս մասին տեղեկացնում է storystar.ru-ն:
Ալեքսանդր Սելեզնյովի խոհանոցային գլուխգործոցը հոբելյանին մատուցվել է կախարդական գլխարկի տեսքով՝ վրան Գալկինի անուն-ազգանվան առաջին տառերը:
Ալլա Պուգաչովան ամուսնուն նոր երգ է նվիրել՝ «Հոգի» անվանումով:
Ինչպես ավելի ուշ իր Twitter-ում գրել է Նիկոլայ Բասկովը, երգը դուր է եկել բոլորին:









































