Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր նախկին թիմակից Լորան Բլանի՝ ֆրանսիական ՊՍԺ-ն գլխավորելու հնարավորությունը:
«Կարծում եմ՝ ՊՍԺ-ն ճիշտ որոշում կկայացնի՝ Լորան Բլանին թիմ հրավիրելով: Լորանը տաղանդավոր մասնագետ է, ով արդեն ցուցադրել է իր բարձր որակները այնպիսի նախագծում, որը զուրկ է ՊՍԺ-ի հնարավորություններից:
Այդ համագործակցությունը կարող է արդյունավետ և խոստումնալից լինել»,- Զիդանին մեջբերում է L’Equipe-ը:






































