Լոնդոնի «Արսենալ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հայտարարել է, որ «Եվրո 2016»-ի ընթացքում կապացուցի Արսեն Վենգերին, թե ինչի է ընդունակ:
«Ինձ հիանալի եմ զգում: Եթե զգայի, որ չեմ կարող օգնել հավաքականին, դրա մասին տեղյակ կպահեի գլխավոր մարզչին:
«Եվրո 2016»-ի հանդիպումները դիտելու է նաև Արսեն Վենգերը, ինչը նշանակում է, որ ես կարող եմ ապացուցել նրան, թե ինչի եմ ընդունակ:
Անգլիան Եվրոպայի առաջնությանը ներկայացել է բավականին երիտասարդ կազմով: Վստահ եմ, որ մենք կարող ենք լուրջ հաջողությունների հասնել», – ասել է Ուիլշերը:
Հիշեցնենք, որ Ջեկ Ուիլշերը վնասվածքների պատճառով բաց է թողել ավարտված գրեթե ողջ մրցաշրջանը, սակայն դա չի խանգարել Անգլիայի ազգային ընտրանու գլխավոր մարզչին ընդգրկել Ուիլշերին «Եվրո 2016»-ի հայտացուցակում:










































