Ֆոտոխմբագրման Instagram հավելվածն արդեն կարողանում է տեսագրություններ կատարել և ցուցադել: Նոր գործառույթի մասին հայտարարել է Instagram-ի ղեկավար Քևին Սիստրոմը:
Instagram-ը կարող է ձայնի ուղեկցությամբ 15 վայրկյան տևողությամբ տեսագրություն նկարահանել: Նկարահանված տեսանյութին կարելի է հավելել 13 հատուկ վիդեոֆիլտրերից մեկը, որոնք փոխում են գույնը, լուսավորությունը և այլն:
Օգտատերը կարող է տեսանյութից մի կադր ընտրել՝ որպես շապիկ, որով էլ հոլովակը կերևա իր բաժանորդների նորությունների ժապավենում:
2010-ի հոկտեմբերին գործարկված Instagram-ի ամսական լսարանը կազմում է 130 միլիոն մարդ: Նշենք, որ Facebook սոցցանցը վերջերս է ձեռք բերել այն:









































