Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի բնակարանաշինության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելն ու Թուրքիան գրեթե համաձայնեցրել են հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածությունները:
Նրա խոսքերով` կողմերի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել գրեթե բոլոր ասպեկտներում. «Մենք չենք ցանկանում տարածաշրջանում ևս մեկ Իրանի հայտնվել: Դա բխում է ԱՄՆ-ի, Եվրոպայի ու ընդհանրապես ազատ աշխարհի շահերից»:
Իսրայելի կառավարության ևս մեկ անդամ, էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական ու թուրքական պատվիրակություններին հաջողվել է լուծել հարցերի 90 տոկոսը:









































