Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն` Կարս քաղաքում մեկնարկել են երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունները:
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը, ըստ որի` զորավարժություններին մասնակցում են (Նախիջևանի) առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը և Թուրքիայի երրորդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Սերդար Սավաշը:
Միևնույն ժամանակ առաջին անգամ զորավարժություններին որպես դիտորդ ներկայացված են Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Տակտիկական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1200 զինծառայող: Դրանք միտված են ռազմական ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացմանը:









































