Cadena Cope պարբերականի հավաստմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:
Պարբերականը գրում է, որ հարձակվողն իր ծառայություններն առաջարկել է մադրիդյան ակումբին, իսկ տրանսֆերի հնարավոր արժեքը կազմում է 192 մլն եվրո:
«Ռեալ»-ում չեն բացառում, որ Նեյմարի այս քայլը շինծու է, իսկ նպատակը՝ «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագիր ստորագրելիս առավել բարձր աշխատավարձ պահանջելը:









































