Facebook-ում տեղադրված տեսանյութը պատճառ է դարձել, որպեսզի ոստիկանությունը պատժամիջոցներ կիրառի դրա մասնակիցների նկատմամբ: Ինչպես CNN-ին հաղորդել են իսրայելական ոստիկանությունից, նրանք հայտնաբերել են մի տեսանյութ, որում երեք երիտասարդներ 260կմ/ժ արագությամբ անցնում են իսրայելական մայրուղիներից մեկով այն դեպքում, երբ այդտեղի առավելագույն արագությունը 90կմ/ժ է: Ոստիկանության պատասխանատուի խոսքերով, այդ տեսանյութում երիտասարդները իսրայելական Նեթանյա քաղաքից մինչ Հայֆա նավահանգիստ հասնում են 9 րոպեում, այնինչ նորմալ արագության դեպքում անհրաժեշտ է 26 րոպե: Երիտասարդներն այս տեսանյութը տեղադրել են Facebook սոցիալական ցանցում, այնուհետև տրամադրել են ԶԼՄ-ներից մեկին, որն էլ իր հերթին դիմել է ոստիկանությանը` մեկնաբանություն ստանալու համար: