Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական գազի հավելյալ ծավալները Թուրքիա կհասնեն 2018 թվականին: Այս մասին նշված է «Կասպյան նավթ և գազ» 23-րդ միջազգային կոնֆերանսի մասնակիցներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հղած նամակում:
Ալիևի խոսքով՝ ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի 2020 թվականին: «TANAP, TAP և մյուս նախագծերի շուրջ աշխատանքները շարունակվում են: Չնայած համաշխարհային շուկայում նավթի կտրուկ էժանացմանը՝ բոլոր խոշոր նախագծերը, որոնց մասնակցում է Ադրբեջանը, այդ թվում նաև Հարավային գազային միջանցքը, կիրականացվեն ժամանակին»:









































