ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը գովեստի խոսքեր է հասցեագրել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին: Բլատերի կարծիքով` Նեյմարին կարելի է համեմատել իր ակումբակցի` Լիոնել Մեսսիի հետ:
«Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում կայացած Բրազիլիայի ազգային թիմի առաջին հանդիպմանն արդեն իսկ ակնհայտ էր, որ խոսք է գնում բացառիկ ֆուտբոլիստի մասին: Նա այնպիսի հնարքների է տիրապետում, որ որոշ իմաստով կարող է համեմատվել Մեսսիի հետ:
Թե´Մեսսիին, թե´ Նեյմարին ֆուտբոլային տաղանդն ի վերուստ է տրված: Այն հնարավոր չէ ձեռք բերել»,- կազմակերպության պաշտոնական կայքը մեջբերում է նախագահի խոսքը:







































