ԵԱՏՄ-ում մինչև 2025 թ. նավթի և գազի միասնական շուկաների ստեղծման գաղափարներն ընդհանուր առմամբ հաստատվել են: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ կառավարության առաջին փոխնախագահ Իգոր Շուվալովը:
Նա նաև նշել է, որ առևտուրը ԵԱՏՄ ներսում արժեքային առումով նվազում է, ինչն անհանգստացնում է միության բոլոր ղեկավարներին:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մինչև 2025 թ. ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծումից ընդհանուր էֆեկտը գնահատվում է տարեկան 1 մլրդ դոլար, նավթի շուկայինը՝ 8 մլրդ դոլար:









































