Մոսկվան կորցրել է հետաքրքրությունը արևմտյան պատժամիջոցները հանելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ հարցազրույցում։
«Մենք մեր հանդեպ կիրառվող տնտեսական սահմանափակումներն ընկալում ենք որպես հնարավորությունների պատուհան, որն անհրաժեշտ է կիրառել առավելագույնս՝ ամրապնդելու մեր սննդամթերքի անվտանգությունը, տեխնոլոգիական անվտանգությունը, շարունակել նաև գյուղատնտեսության, արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, ստեղծել հաշվառման արդյունավետ այլընտրանքային ֆինանսական համակարգեր»,- հայտնել է արտգործնախարարը։
Նա նշել է, որ Մոսկվայի համար պատժամիջոցները հանելու հարցը չափազանց ակտուալ չէ։ «Մեզ համար ակտուալ է հարցն այն մասին, թե որքան արդյունավետ ենք մենք օգտագործում ներկայիս իրավիճակը ի շահ սեփական տնտեսության ու զարգացման»,- ասել է Լավրովը։









































