Բեռլինում Femen-ի ակտիվիստները Obama help (Օբամա´, օգնի´ր) կոչով ակցիա են անցկացրել: Այս մասին հաղորդվում է ուկրաինական շարժման պաշտոնական կայքում:
Կոչը գրված է եղել նրանց մերկ մարմինների վրա: Նրանք Օբամային խնդրել են միջամտել Թունիսում իրենց 4 քույրերի կալանքին:
Երկու ակտիվիստները փորձել են մոտենալ նախագահի ավտոշարասյանը, սակայն անվտանգությունը նրանց թույլ չի տվել: Նրանք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:









































