«Նոր Յառաջ»-ի փոխանցմամբ, Անկարայի դատախազությունը հայտարարել է, որ փակված է Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի դեմ հարուցված գործը՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պատճառով:
Թուրքիայի Հանրապետության դատախազությունը 2012թ. հունվարի 23-ին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ներկայացրած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեի և օրինագծին իր զորակցությունը հայտնած Սարկոզիի դեմ գործ էր բացել՝ «թուրք ժողովրդին վարկաբեկելու» մեղադրանքով:
Դատախազությունը այժմ իր վճիռը կայացրել է՝ առաջնորդվելով «կարծիք հայտնելու և տարածելու ազատության» սկզբունքով:
Այս լուրից հետո վստահաբար այլևս հանգիստ կարող է քնել Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահը:








































