Մինո Ռայոլան՝ Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը հաստատել է, որ 27-ամյա հայ ֆուտբոլիստը մերժել է դորտմունդյան ակումբին նոր պայմանագիր կնքելու հարցում:
«Ինչո՞ւ կնքել նոր պայմանագիր, եթե գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Մենք դեռ ժամանակ ունենք ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու»,- Bild-ը փոխանցում է Ռայոլայի խոսքը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը, Թուրինի «Յուվենթուս»-ը:
Հայաստանի հավաքականի ավագը ֆուտբոլիստների քվեարկությամբ ճանաչվել էր Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող:







































