Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ ուժերն են չափելու Մադրիդի «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն։
« «Ռեալ»-ը պետք է վերահսկի գնդակն ու դիպուկ լինի փոխանցումներ կատարելիս։ Թիմը կարող է պաշտպանությունում սխալները մինիմալի հասցնի միայն այն դեպքում, եթե գործի համակարգված։
Սիմեոնեին ու նրա խաղացողներին կես սխալը բավական է «Ռեալ»-ին սպանելու համար»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է վաղը, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։








































