Այսօր` հունիսի 19-ին կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Կառլես Պույոլը վիրահատության կենթարկվի:
Ծնկի վնասվածքն արդեն երկար ժամանակ է անհանգստացնում է 35-ամյա ֆուտբոլիստին: Պույոլը նախկինում էլ ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել:
Կատալոնական ակումբի պաշտպանը ստիպված կլինի բաց թողնել 3-4 շաբաթ: Ապաքինվելուց հետո նա կվերսկսի մարզումները:







































