Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ձերբակալվել և ոստիկանական տեղամաս է տեղափոխվել NIDA շարժման երիտասարդ ակտիվիստ Անար Աբդուլլահը: Այս մասին հայտնել է NIDA շարժումը:
Ակտիվիստի փաստաբան Շահլա Գումբատովան փորձում է պարզել ձերբակալման պատճառները: Ոստիկանությունում փորձել են հերքել Աբդուլլահի՝ այնտեղ գտնվելը, սակայն փաստաբանն անձամբ է տեսել նրան:
Ընդգծվում է, որ մայիսի 10-ից հետո, երբ վիրավորական գրառումներ հայտնվեցին Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին, ձերբակալվում է արդեն հինգերորդ երիտասարդ ակտիվիստը:








































