Իսլամական աշխարհը կարող է վստահ լինել, որ միշտ հուսալի դաշնակից կգտնի ի դեմս Ռուսաստանի, որը պատրաստ է օգնել կենսական խնդիրների լուծմանը: Այս մասին ասված է «Ռուսաստան – իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի՝ Կազանում ընթացող նիստի մասնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Կցանկանայի հավաստել, որ ի դեմս Ռուսաստանի իսլամական աշխարհը միշտ էլ կգտնի հուսալի դաշնակցի՝ պատրաստ աջակցություն ցուցաբերելու կենսական խնդիրների լուծմանը: Մենք պաշտպանում ենք մուսումանական երկրների ակտիվ դիրքորոշումը միջազգային հարաբերություններում արդարության, օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդման հարցում»,- նշել է Պուտինը:
Նա նաև հույս Է հայտնել, որ «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի ներկայիս նիստը կնպաստի ՌԴ-ի և մուսուլմանական երկրների միջև վստահության և համագործակւցության ամրապնդմանը։








































