GEAK ընկերությունը ներկայացրել է սմարթ-ժամացույց, որը հագեցած է մի շարք հետաքրքիր գործառույթներով: Սարքավորումն առաջին հերթին աչքի է ընկնում նրանով, որ ունի Wi-Fi (802.11b/g/n) մոդուլ: Դա բավարար է ձայնը հաղորդագրության վերածելու և ընկերների ետ հաղորդակցվելու համար, իսկ Android 4.1 (Jelly Bean) համակարգը կարող է հավելվածներ ներբեռնել:
GEAK Watch սմարթֆոնն ունի նաև Bluetooth 4.0, NFC, GPS, FM-ռադիո, ինչպես նաև ականջակալի հարմարանք: Բացի այդ, ներդրված ցուցիչների շնորհիվ ժամացույցը կարող է հաշվարկել մարդու քայլերը, վերահսկել զարկերակային ճնշումն ու մարմնի ջերմաստիճանը:
GEAK Watch-ը կարժենա 330 դոլար: Չինաստանում դրանց պատվերները կընդունվեն հուլիսի 3-ից:















































