Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ադիլ Ռամին կշարունակի կարիերան Դորտմունդի «Բորուսիա»-ում:
Գերմանիայի փոխչեմպիոնը կվճարի ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը 12 մլն եվրո է կազմում: Նշենք, որ «Վալենսիա»-ն ստիպված է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը` ֆինանսական խնդիրների պատճառով:
Ակումբը պետք է 24 մլն եվրո վաստակի` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացվող տրանսֆերային գործարքների արդյունքում: 6 մլն արդեն ստացվել է Կոստայի «Սպարտակ» տեղափոխությունից: Այժմ ակումբը պատրատվում է իրականացնել հաջորդ գործարքը:






































