Ճապոնիայի կառավարությանը կից Գիտատեխնիկական քաղաքականության հարցերով խորհուրդը ելույթ է ունեցել կենդանիների օգանիզմներում հետագա փոխպատվաստման համար մարդկային օրգանների աճեցմանն ուղղված հետազոտության թույլտվության կոչով՝ ուղղված նախարարի կաբինետին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հուլիսին նախագիծը պաշտոնապես կներկայացվի կառավարության քննարկմանը: Առաջարկները կյանքի կոչելու համար պահանջվում է ուղղումներ մտցնել Ճապոնիայում 2001 թվականից գործող կլոնավորման մասին օրենքում:
Նախատեսվում է զարգացման որոշակի փուլի հասած կենդանու պտղի մեջ ներդնել մարդու արհեստական ցողունային բջիջներ: Այնուհետև այդ սաղմը կփոխպատվաստվի էգին, որն այնուհետև լույս աշխարհ կբերի մարդկային օրգաններով փոքրիկի: Այդ օրգանները պիտանի կլինեն հետագա փոխպատվաստման համար: