Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի` «Կաստիլիա»-ի կիսապաշտպան Դենիս Չերիշևն առաջիկա մրցաշրջանում կարող է հանդես գալ «Մալագա»-ում:
Ռուսաստանի երիտասարդական թիմի ֆուտբոլիստը կարող է ընդգրկվել «Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերային գործարքում, որը պատրաստվում է իրականացնել իսպանական գրանդը:
Ի սկզբանե «Մալագա»-ի ղեկավարները ցանկանում էին, որ Իսկոյի տրանսֆերային գործարքում ներգրավվի Ալվարո Մորատան, սակայն «արքայական ակումբ»-ը չի հրաժարվում հարձակվողի ծառայություններից: Փոխարենը «Ռեալ»-ը կառաջարկի Չերիշևի տրանսֆերը:









































