Այս օրերին Լոխ-Էրնում տեղի ունեցող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ը և Կանադան հայտարարել են լրացուցիչ նյութական օգնության մասին, որը կհատկացնեն Սիրիայի փախստականների համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս նպատակի համար Վաշինգտոնը կհատկացնի լրացուցիչ 300 մլն դոլար: Այսպիսով՝ Սիրիայում ճգնաժամի սկսվելու պահից ի վեր ԱՄՆ-ի տրամադրած օգնության ծավալը կազմում է 815 մլն դոլար:
ԱՄՆ-ը նպատակ ունի սիրիացիներին ապահովել «ավելի շատ դեղորայքով և մաքուր ջրով» և «աջակցել Սիրիայում և հարևան երկրներում տառապող ընտանիքներին»:
Լրացուցիչ 90 մլն դոլար կտրամադրի նաև Կանադան: Այս մասին գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը:









































