Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կարող է շարունակել կարիերան «արքայական ակումբ»-ում:
Football Espana -ն հայտնում է, որ «Ռեալ»-ի ղեկավարները չեն ուսումնասիրում 20-ամյա հարձակվողի տրանսֆերի վաճառքը:
Հավելենք` տաղանդավոր իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլ»-ն ու «Մալագա»-ն:
AS-ի տեղեկությունների համաձայն` Մորատան ցանկանում է շարունակել կարիերան մադրիդյան ակումբում:



































