Saturday, 06 06 2026
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ԲՀԿ-ում դժգոհություն կա Հովիկ Աբրահամյանի նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դժգոհություն կա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է անցած շաբաթ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվության առնչությամբ Հովիկ Աբրահամյանի ունեցած ելույթին:

Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ելույթից հետո ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Պարոն Զաքարյան, չե՞ք կարծում, որ հանրության մեջ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք այդ թերություններն ու յուրացումները հայտնաբերում ենք և ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ` մենք էլ ենք մասնակից: Նույն բանը ես Ձեզ մի անգամ ասել եմ. եթե Դուք գալիս եք, այս ամբիոնից հնչեցնում եք այդ թերությունը, պետք է շարունակական գործընթացը լինի, պետք է մարդկանցից ազատվել, անփոխարինելի պաշտոնյա կա՞: Ես զարմացած եմ ուղղակի, կառավարության ղեկավարը` վարչապետը, պետք է լուրջ քայլեր անի այս ուղղությամբ: Ինչի՞ մասին է խոսքը»,- հայտարարել էր ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը ներկայացնում էր, որ համատարած չարաշահումներ և խախտումներ կան հատկապես գնումների և շինարարության ոլորտներում։ Քանի որ նախորդ տարիներին քաղաքաշինության նախարար է եղել ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանը, այդ խախտումները վերաբերում են նրա պաշտոնավարման շրջանին: ՎՊ-ն ստուգել է նախորդ տարիներին տեղի ունեցած շինարարության ծրագրերը: Եվ ԲՀԿ-ում գտնում են, որ Հովիկ Աբրահամյանն այդ ելույթով ոչ միայն ցանկացել է կառավարությանը քննադատել, այլ (միգուցե ոչ գիտակցաբար)` նաև ԲՀԿ-ին: Սովորաբար Հ. Աբրահամյանn իր ելույթներում կամ գործունեության մեջ այդ կուսակցության անդամներին չի անդրադառնում: Հայտնի է, որ նա ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է և ԲՀԿ-ում համարվում է ԲՀԿ-ամետ գործիչ: Այս է պատճառը որ Վերահսկիչ պալատի հաշվետվության ներկայացման ժամանակ նրա արած այդ հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ԲՀԿ-ում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում