Իսրայելի իշխանությունները կոչ են արել չմոլորվել այն կապակցությամբ, որ Իրանում իշխանության գլուխ է եկել բարեփոխիչ, հաղորդում է BBC-ն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել չթուլացնել ուշադրությունն Իրանի հանդեպ:
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը պետք է կանգնեցնել ցանկացած միջոցով, իսկ նրանք, ովքեր ակնկալում են բարեփոխումներ Իրանի նոր իշխանություններից, «ցանկալին ընդունում են իրականի փոխարեն»:
Հիշեցնենք, որ Իրանում հունիսի 14-ին կայացել են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում 72.7 % ձայներով հաղթող է ճանաչվել բարեփոխումների կողմնակից, Իրանի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանին:







































