Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը Եկատերինբուրգի «Ուրալ» է տեղափոխվում: Այդ մասին հայտնում է Sportbox-ը: Առաջիկա մրցաշրջանում Սարկիսովը վարձավճարով հանդես կգա Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճած ակումբում:
Ռուսաստանի առաջնության 2012/13 թվականների մրցաշրջանում Սարկիսովը վարձավճարով հանդես էր գալիս Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ում: Թիմի կազմում Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 խաղերի և 3 գոլ հեղինակել:
Հիշեցնենք` «Ուրալ»-ում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը:









































