Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 17-ին կայցելի Մադրիդ։Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։
Այցելության շրջանակներում նախատեսված են նաև նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում և ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում։








































