Կարելի՞ է արդյոք ծափահարել այնպես, որ հետագայում հենց դու արժանանաս ծափահարությունների: Պարզվում է՝ այո: Դրա կենդանի վկայությունն է ամերիկացի Բրայան Բեդնարեքը:
Youtube-ում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ ամերիկացին 1 րոպեում կարողանում է 802 անգամ ափերը մոտեցնել և հեռացնել, ինչը կազմում է վայրկյանում 13 անգամ: Դա նոր համաշխարհային ռեկորդ է:
Նշենք, որ կայքում տեսահոլովակն արդեն ձեռք է բերել վիրուս:
2003թ.-ին համանման ռեկորդ էր սահմանել մի չինացի, ով կարողացել է ծափահարել րոպեում 721 անգամ:











































