Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուները երկրի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիին շնորհավորական նամակներ են հղել: Այս մասին հայտարարում է Իրանի տեղեկատվական Fars գործակալությունը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրն Իրանում տեղի են ունեցել նախագահական 11-րդ ընտրությունները: Հաղթել է Հասան Ռուհանին:
Մրցակիցները շնորհավորել են նրան և հաջողություն մաղթել «հանուն երկրի պայծառ ապագայի մի շարք խնդիրների լուծման մեջ»:
Ռուհանիին շնորհավորել է նաև այաթոլլա Ալի Խամենեին, ով բոլորին կոչ է արել աջակցություն ցուցաբերել նորընտիր նախագահին և կառավարությունում նրա գործընկերներին:
Իր շնորհավորական ուղերձում գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հույս է հայտնել, որ Հասան Ռուհանին, ում վստահել է Իրանի ժողովուրդը, կարդարացնի իրեն:









































