Մարդկային թքի հետազոտությունը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչպես են տարեց մարդիկ, երիտասարդների համեմատ, հաջողությամբ հաղթահարում գրիպի նոր տեսակները, գրում է The Times of India-ն:
Թքում պարունակվում են սպիտակուցներ, որոնք պայքարում են միկրոբների դեմ: Դա վարակների դեմ պաշտպանության առաջին գիծն է:
Գիտնականները արդեն գիտեին, որ որոշակի գլիկոպրոտեինների մակարդակը տարիքի հետ փոփոխվում է: Մասնագետները որոշել են ստուգել, թե ինչպես է նման տատանումը սպիտակուցների բաղադրության մեջ արտացոլվում գրիպի նկատմամբ ընկալունակության վրա:
Նրանք անալիզի են ենթարկել թքի 180 նմուշ՝ վերցված տարբեր տարիքի կանանցից ու տղամարդկանցից: Պարզվել է` տարիքով ավագների խումբը ավելի լավ է հաղթահարում թռչնագրիպը:
Կատարված հետազոտությունը կօգնի հասկանալ որոշ տարիքային հիվանդություններ:










































