Ամերիկացի մեդիամագնատ և News Corporation ընկերության տնօրենների խորհրդի նախագահ 82-ամյա Ռուպերտ Մերդոկը երրորդ կնոջից` Վենդի Դենգից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել, հաղորդում է Reuters-ը:
Ապահարզանի գործընթաց սկսելու մասին տեղեկատվությունը հաստատել են նաև News Corporation-ի մամլո ծառայությունում: Չի հաղորդվում, թե ամուսիններին ինչն է դրդել այդ քայլին:
Մերդոկը և Դենգը ծանոթացել են 1997 թ., իսկ 1999 թ. ամուսնացել են երեք շաբաթ անց այն բանից հետո, երբ Մերդոկն ամունալուծվել է Աննա Մարիա Տորիից:











































