Ռոբերտ Պատինսոնը կդառնա Dior Homme նոր բույրի դեմքը: Անգլիացի հայտնի դերասանը կհամալրի Dior ապրանքանիշը ներկայացնող աստղերի շարքը՝ Նատալի Պորտման, Շարլիզ Թերոն, Եվա Հերցիգովա, Ալեն Դելոն:
Women’s Wear Daily օնլայն-ռեսուրսը հաղորդում է, որ «Մթնշաղ» ֆիլմի աստղ Ռոբերտ Պատինսոնը կհամագործակցի Dior նորաձևության տան հետ:
Նրա մասնակցությամբ օծանելիքի գովազդի լուսանկարիչն է ամերիկացի Նեն Գոլդինը, իսկ ռեժիսորը՝ ֆրանսիացի Ռոմեն Հավրասը: Գովազդը կհեռարձակվի Եվրոպայում:
Ընկերության տպագիր գովազդային արշավը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին: Նույն ամսին կցուցադրվի տեսահոլովակը:









































