ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ.
«Իսկ ո՞վ է հրաժարական պահանջել, որ հրաժարական տամ: Այս երկրում հրաժարականներն ինքնանպատակ չեն: Եթե երկրպագուներն ու ժողովուրդը հրաժարական կպահանջեն, միայն այդ դպեքում դա տեղի կունենա:
Այն մարդիկ, որոնք ինձ քննադատում են վիրտուալ աշխարհում, թող տեղափոխվեն իրական աշխարհ: Ֆուտբոլային անգրագիտությհուն պետք չէ ցույց տալ: Խոսում են, իբր միջամտում եմ Մխիթարյանի տրանսֆերային գործերին, հավաքականի կազմը ես եմ ընտրում, Մալթայի խաղը վաճառել եմ…
Մալթայի հավաքականի դեմ խաղին ֆուտբոլիստները դուրս էին եկել խաղադաշտ սուպերֆուտբոլիստների կարգավիճակով, իսկ Դանիայի հավաքականի դեմ խաղում դուրս եկան խաղադաշտ ու արեցին այն ինչ կարող են:
Ես շատ սխալ եմ համարում, որ նրանց հերոսացնում եք: Բա այդ դեպքում շախմատիստներին ի՞նչ պետք է ասենք»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































