ՊՍԺ-ն հետաքրքրված է «Սուոնսի Սիթի»-ի գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպի ծառայություններով:
Դանիացի մասնագետը բանակցություններ է սկսել փարիզյան ակումբի հետ: Սակայն Լաուդրուպն անգլիական ակումբի հետ մինչև 2015 թվականը գործող պայմանագիր ունի: Այդ պատճառով ֆրանսիացիները ստիպված կլիեն հրաժարագին վճարել:
Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հնարավորություն կստանա գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը:







































