ՄԱԿ-ը դատապարտել է Սիրիայի ընդդիմադիր շարժմանը մարտական գործողություններում երեխաներին օգտագործելու համար: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին ասվում է կազմակերպության հերթական հաշվետվության մեջ՝ նվիրված մարտական գործողություններում երեխաների ներգրավմանը:
Կազմակերպությունների և շարժումների ցուցակում, որոնք երեխաներին օգտագործում են մարտական գործողություններում, ներառվել են 55 զինված խմբավորումներ՝ 14 երկրներից:
ՄԱԿ-ը «բազմաթիվ ապացույցներ» է ստացել երեխաների և դեռահասների մասին, որոնք կռվում են Սիրիայի ամենախոշոր ընդդդիմադիր շարժման՝ «Սիրիական ազատ բանակի» շարքերում: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիացի ապստամբները հավաքագրում են 14-17 տարեկան տղաների:
ՄԱԿ-ը դատապարտել է նաև խոշտանգումները, որոնք Սիրիայի կառավարությունն իրականացրել է գերեվարված դեռահասների նկատմամբ: Հատուկ ծառայությունները պատանդ վերցրած երեխաներին օգտագործել են՝ նրանց ծնողներին և հարազատներին ստիպելու համար չկռվել ընդդիմության կողմից կամ նրանց աջակցություն չցուցաբերել:









































