ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղթանակի զբոսայգում մասնակցեց Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Հաղթանակի զբոսայգում էին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամները: Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի անմար կրակի մոտ, «Անհայտ զինվորի» հուշարձանի մոտ լռությամբ եւ խոնարհումով հարգեցի ն Հայրենական պատերազմում եւ արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ, պարզապես հասարակ քաղաքացիներ:
Անցկացվել է տոնական քայլերթ: ՀՀ Նախագահը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ մասնակցեց վրանային հյուրասիրության:
Հաղթանակի զբոսայգում մայիսյան հաղթանակներին նվիրված տոնակատարությունը կշարունակվի մինչեւ ուշ երեկո:
Լուսանկարը՝ Photolure-ի









































