Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան, ում պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո շնորհակալություն է հայտնել «արքայական ակումբ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Վալենսիա»-ի դեմ խաղը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում վերջինը կլինի 33-ամյա ֆուտբոլիստի համար:
«Իմ նկատմամբ վերաբերմունքը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել: Սակայն Մոուրինյոն օգնեց ինձ ոչ միայն ֆոտբոլում: Նա սովորեցրեց ինձ չվախենալ ասել այն, ինչ մտածում եմ: Ընդմիշտ շնորհակալ կլինեմ Ժոզեին»,- Marca-ն մեջբերում է Արբելոայի խոսքերը:








































