Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում հաշվի նվազագույն տարբերությամբ առավելության հասավ «Նորվիչ»-ի նկատմամբ:
Հաղթական գոլի հեղինակն իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան էր: Այդ հաղթանակից հետո Լուի վան Գալի թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 63-ի: «Յունայթեդ»-ը 4-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի»-ին զիջում է 1 միավորով:
«Նորվիչ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1
0:1 Մատա (72′)







































