Բրազիլացի հանրահայտ կիսապաշտպան Ռոնալդինյոն պատրաստվում է 2016թ. վերջին վերսկսել մարզական կարիերան:
«Այս պահին ավելի կենտրոնացած եմ մարկետինգային հարցերի վրա: Բայց տարեվերջին կրկին խաղադաշտ կվերադառնամ: Կարող եք չկասկածել»,- Ռոնալդինյոյի խոսքերը մեջբերում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ 36-ամյա բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակ ունի 2015թ. սեպտեմբերից: Նրա վերջին ակումբը եղել է բրազիլական «Ֆլումինենսե»-ն:










































