Sunday, 07 06 2026
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին

Երևանի նախաձեռնության կարճաժամկետ էֆեկտը

ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Գերմանիան մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում էսկալացիայի նոր նախանշանների կապակցությամբ և կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ սրացման տանող քայլերից:

Գերմանիայի հայտարարությունը կարող է վերաբերել ինչպես շփման գծում ադրբեջանական կուտակումներին և նոր ռազմատենչ հայտարարություններին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հայաստանյան նախաձեռնությանը: Այդ նախաձեռնությունն ընդհանրապես ունեցավ հետաքրքրական էֆեկտ, և մեծ հաշվով, չնայած անորոշ վիճակին և հարաբերականությանը, ներկայումս մենք կարող ենք խոսել որոշակի նախնական արդյունքների մասին: Վերջին օրերին այդ նախաձեռնության համատեքստում հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները, պաշտոնյաները, ահա նաև հնչում է ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիայի հայտարարությունը:

Այս հայտարարություններում նրանք, ըստ էության, Հայաստանին հորդորում են ձեռնպահ մնալ Ղարաբաղի կարգավիճակը միայնակ որոշելու նախաձեռնությունից, միաժամանակ, իհարկե, խոսում հրադադարի պահպանման և բանակցային ճանապարհի կարևորության մասին:

Առաջին հայացքից թվում է, թե Երևանի նախաձեռնությունը բացասաբար ընկալվեց Մոսկվայում, Վաշինգտոնում, Բեռլինում, ընկալվեց որպես իրավիճակը սրելու ռիսկ, սակայն մյուս կողմից՝ չի բացառվում, որ դրանով հանդերձ՝ Մոսկվան, Բեռլինն ու Վաշինգտոնը հենց երևանյան նախաձեռնության պատճառով ստիպված եղան անդրադառնալ շփման գծում առկա վիճակին, էսկալացիայի հավանականությանը և հնչեցնել դրանից ձեռնպահ մնալու կոչեր: Իսկ սա արդեն եթե անգամ համարենք, որ ուղղված է Երևանին՝ ճանաչումից ձեռնպահ մնալու կոնտեքստում, այնուհանդերձ՝ նաև իր ուղերձներն ունի Ադրբեջանին՝ սահմանին նոր լարվածություն առաջացնող ռազմական սադրանքներից ձեռնպահ մնալու կոնտեքստում:

Եվ այս առումով մեծ է հավանականությունը, որ քայլը ինչ-որ էֆեկտ ունեցավ: Հնարավոր է գուցե դրա վկայություն համարել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ կապված մայիսի 8-ին և 9-ին սադրանքի սպասման հետ: Ադրբեջանցիները հայտարարել են, որ հայերը պետք է միշտ սպասեն, որ իրենք կվերցնեն կորցրած տարածքները: Առաջին հայացքից հերթական ռազմատենչ հայտարարությունը կարծես թե հուշում է, որ Բաքուն՝ գոնե առաջիկայում, չի պատրաստվում գրոհի, այլապես նման հայտարարությամբ չէր «զգուշացնի» հայերին:

Ինչ խոսք, սրանք նրբերանգներ են, իսկ իրավիճակը պետք է անպայման դիտարկվի հնարավորինս լայն ընդգրկումով, որտեղ և՛ սահմանային իրավիճակն է, և՛ իրավիճակը տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում զորավարժություններ են լինելու ամերիկյան ու բրիտանական ուժերի մասնակցությամբ, և արդեն այնտեղ է ամերիկյան ծանր տեխնիկան, Թուրքիայում ներքաղաքական իրավիճակն է բավական թեժ, վարչապետի պաշտոնանկություն կա, ՆԱՏՕ-ն զորքեր է տեղակայում Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի սահմանին՝ ռուսական ագրեսիան զսպելու համար, իսկ ՆԱՏՕ հրամանատարները խոսում են ամեն պահի ռուսական ագրեսիան հետ մղելուն պատրաստ լինելու մասին:

Ղարաբաղյան խնդիրը ներկայումս, անկասկած, տեղավորված է այս լայն զարգացումների կոնտեքստում և կրում է դրանց ազդեցությունը: Անկասկած է նաև, որ այդ կոնտեքստում է նաև Ղարաբաղի անկախության ճանաչման Հայաստանի նախաձեռնության ճակատագիրը, ընթացքը, դինամիկան: Եվ այս առումով, իհարկե, Հայաստանի քայլն իր նախնական էֆեկտով հնարավորություն տալիս է խոսելու համարժեքության մասին, առնվազն պահի կտրվածքով:

Ինչ վերաբերում է մարտավարական և, առավել ևս, ռազմավարական համատեքստին, ապա այստեղ, իհարկե, ակնհայտ է, որ Երևանը զերծ մնաց այս համատեքստում նախաձեռնողականությունից, իսկ դրա իրավացիությունը կամ սխալ լինելը տեսանելի կլինի առավել ուշ զարգացումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում